Քաղաքականություն

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է կոնգրեսական Բրայան Մասթի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է կոնգրեսական Բրայան Մասթի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ (Հանրապետական, Ֆլորիդա):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպմանը դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը և երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին։ Դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը՝ փոխադարձ շահերի առաջմղման, ՀՀ ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման համատեքստում:

Հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը և ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում