Կրթություն

«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի նիստում քննարկվել Է շարժման ռազմավարական ուղղությունը

2 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի նիստում քննարկվել Է շարժման ռազմավարական ուղղությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի փետրվարի 27-ի նիստում քննարկվել Է շարժման ռազմավարական ուղղությունը՝ ներառյալ առաջարկված նպատակները, սկզբունքները և ընդհանուր դրույթները։ Հաջորդ քայլը կլինի տակտիկական գործողությունների և գործիքակազմի սահմանումը, որոնք ուղղված կլինեն ռազմավարության կենսագործմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, նիստի երկրորդ հատվածում քննարկվել է մարզային կոմիտեներ ձևավորելու սկզբունքը։ Որոշվել է ամեն մարզում ստեղծել 5-9 հոգանոց կոմիտեներ՝ հստակ կառուցվածքով։ 

«Սկզբնական փուլում կոմիտեները կձևավորվեն Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռում և Գեղարքունիքում, քանի որ այս մարզերում ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն արդեն ունեցել է հանդիպումներ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում։ Նպատակն է, որ այդ հանդիպումների ակտիվ մասնակիցները, ովքեր իրապես կիսում են կրթության կարևորության գաղափարը, ընդգրկվեն մարզային կոմիտեների կազմում և լինեն մարզերում գաղափարի տարածման շարժիչ ուժը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է ամեն ինչ և բոլորից սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք՝ հասցնելով այն Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում