ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոց

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոց, ներկայացնել առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև ԵՄ-ի արժեքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության` X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Ուրախ ենք այցելել Վազաշենի միջնակարգ դպրոց և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև Եվրոպական միությունն ու վերջինիս արժեքները»,-նշված է գրառման մեջ: 

Առաքելությունը նաև շնորհակալություն է հայտնել Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանին դիտորդների այցին միանալու համար։ 

«Շնորհակալություն Վազաշենի դպրոցի աշակերտներին, տնօրենին և ուսուցիչներին ջերմ ընդունելության համար»,-ասված է գրառման մեջ։

 

Հայերեն العربية English Français