Սպորտ

Արման Ծառուկյանը հրաժարվել է մարտի 9-ին մենամարտել 70 կգ քաշային կարգում

1 րոպեի ընթերցում

Արման Ծառուկյանը հրաժարվել է մարտի 9-ին մենամարտել 70 կգ քաշային կարգում

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը չի մասնակցի մարտի 9-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC 313 մրցաշարին, որի ընթացքում կարող էր մենամարտել ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ:

«Ես չեմ հրաժարվել. ընդունել եմ մենամարտի առաջարկն անմիջապես, բայց խնդրել եմ այն անցկացնել միջանկյալ քաշում (72,5 կգ), քանի որ մինչև կշռումը մնում է 11 օր։ UFC-ն մերժեց այդ տարբերակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր սոցցանցերում գրել է Արման Ծառուկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում