Քաղաքականություն

Գործադիրը հավանություն տվեց կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների մասին նախագծին

1 րոպեի ընթերցում

Գործադիրը հավանություն տվեց կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների մասին նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին նախագծին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության փետրվարի 27-ի նիստում նախագիծը ներկայացրեց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների համագործակցությամբ և հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

«Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաև 2024 թվականին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- ասաց Գրիգորյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում