Հայաստան

Տարածաշրջանային ապաշրջափակման լուծումները պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային ապաշրջափակման լուծումները պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով. ՀՀ վարչապետ

Տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում՝ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը չի կարող որևէ ձևով նսեմացվել կամ սահմանափակվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր չի պարտավորվել,չի համաձայնվել, չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը կարող է որևէ ձևով նսեմացվել կամ սահմանափակվել։ Սա ուզում եմ մենք հստակ արձանագրենք։ Այն լուծումները, որոնք առաջարկել ենք, մենք այդ լուծումները պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով։ Ուզում եմ հիշենք՝ Հայաստանի երկաթուղային ցանցի ամբողջականությունը ապահովվում է Նախիջևանի տարածքով։ Այսինքն՝ այս համատեքստում պետք է ամբողջն ընկալենք»,-ասել է Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում