Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի պատճառ չկա
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում պատերազմի պատճառ կամ նախադրյալ չկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում գոյություն չունի»,-ասել է Փաշինյանը։