Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրել  է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ ծրագիրը հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ,  որի հետ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս փետրվարի սկզբին: Երևանից Գյումրի ժամանած մասնագիտական խումբը, նախնական պայմանավորվածության համաձայն, տեղում կաշխատի 2-3 շաբաթ:

Իրականացվելու է կենդանիների գլխաքանակի կանոնակարգում: Շները տեղափոխվելու են կլինիկա, հետազոտվելու են: Առողջ կենդանիները ստերջացվելու և պատվաստվելու են կատաղություն հիվանդության դեմ: Հիվանդ կենդանիները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, քնեցվելու են:

«Այսօր արդեն Գյումրին ունի հարմարեցված կլինիկա, որտեղ իրականացվելու են կենդանիների հետազոտություններն ու վիրահատությունները: Տարածքն ունի նախավիրահատական բլոկ, վիրահատարան և կենդանիների պահման առանձնացված հատվածներ»,-նշեց Սարիկ Մինասյանը՝ հավելելով, որ մեկնարկած ծրագրին զուգահեռ աշխատանքներ են տարվում Գյումրիում շների ապաստարան ունենալու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակներում ստերջացված և կատաղություն հիվանդության դեմ պատվաստված կենդանիներն իրենց ականջներին կրելու են կազմակերպության դրոշմով վարդագույն կլոր տարբերանշան: Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ։

 

 

 

 

Հայերեն

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը