Հայտնի է, թե երբ կանցկացվի ամառային զորակոչը

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զինված ուժերի համալրումը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, տարկետումից զրկված կամ 18 տարին լրացած քաղաքացիների զորակոչը կկազմակերպվի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը։ 

Զորակոչվելու են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, ինչպես նաև նախկինում տարկետում ստացած անձինք, կգործի նաև իգական սեռի քաղաքացիների կամավոր զինվորական ծառայության ընդունման հնարավորություն։ Այլընտրանքային ծառայությունը կանցկացվի զինվորական ծառայության զորակոչի հետ համատեղ։
Հայաստանի պետական մարմինները կպարտավորվեն հետևել զորակոչի ենթակա անձանց ներկայության ապահովմանը, ՆԳՆ ոստիկանությունը զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կիրականացնի համապատասխան գործողություններ։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կտրամադրի զորակոչիկների ուսումնական տվյալները։
Արտաքին գործերի նախարարությունը կհամակարգի զորակոչի գործընթացն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։ Տարածքային կառավարման նախարարությունը կկազմակերպի զորակոչիկների տեղաշարժը։
Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԳՆ ոստիկանությունը կհետևեն, որ զորակոչից խուսափելու դեպքեր չլինեն։

Զորակոչի կազմակերպման նպատակով կձևավորվեն Հանրապետական զորակոչային հանձնաժողով, մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողով, որը պատասխանատու կլինի զորակոչիկների առողջական վիճակի գնահատման համար։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին