«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

3 րոպեի ընթերցում

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը   հաջողված է. 

«Մշակութային կրթությունն իրականում երեխաների կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Երեխաների մոտ բարդությունները հաղթահարելու, ստեղծագործ լինելու և լուծումներ գտնելու ամենակարևոր հմտությունները ձևավորվում են մշակույթի և արվեստի միջոցով:  Նմանօրինակ ծրագրերի կարիք մենք շատ ունենք և ուրախ եմ, որ Մատենադարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերը: Կրթական այս հնարավորությունը պետք է հասանելի լինի ավելի ու ավելի շատ երեխաների,   որովհետև Մատենադարանն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի: Այստեղ նրանք պետք է ծանոթանան ոչ միայն ձեռագրերին, այլև հաղորդակից լինեն այս միջավայրի անգնահատելի արժեքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերել ԿԳՄՍ նախարարությունը: 

Նախարարը հավելել է, որ երեխաների ստեղծած պատկերների միջոցով տեսանելի է դառնում նրանց լուսավոր և դրական էներգիայով լի աշխարհը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալությւոն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, իրականացնողներին և ծնողներին՝ ընդգծելով, որ նրանց ջանքերի և հետևողականության շնորհիվ կայացել է կրթական այս ծրագիրը:  

Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցադրության սրահում, հանգամանորեն դիտել «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների ստեղծագործությունները, զրուցել հեղինակների հետ:

Նշվում է, որ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան Մատենադարանում գործում է ավելի քան 7 տարի: Այն լավագույն դարբնոցն է միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության գաղտնիքների բացահայտման ու հմտությունների յուրացման համար։

«Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցահանդեսին արտացոլված էին ստուդիայի սաների ձեռք բերած գիտելիքն ու ունակությունները։ Ցուցադրվել են ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։

 «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների  վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Հայերեն Español

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել