Պապոյանը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը քննարկել են ՀՀ–ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ - Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Պապոյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties PJSC ընկերության անկախ տնօրեն, Նորին գերազանցություն Մուհամմեդ Մուսաբեհ Ալ Նուաիմի Ռաս ալ-Խայմային։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների մասին»,–նշել է նախարարը: