Որոշակի հստակեցումներից հետո որոշել ենք ունենալ ազգային անվտանգության նոր ռազմավարություն․ ՀՀ ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտությունը պայմանավորված է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողովի ստեղծման հարցին։  

Թե որ ուղղություններով կլինեն փոփոխություններ նոր ռազմավարության մեջ, Գրիգորյանը չմանրամասնեց՝ նշելով, որ մինչև այս պահը հիմնական քննարկումներն առնչվել են աշխատակարգին և կանոնակարգին։ Քննարկումները դրանով սահմանափակվել են։

«Երբ ազգային անվտանգության նախորդ ռազմավարությունը պատրաստվեց ու հրապարակվեց 2020 թվականի ամռանը, դրանից հետո տեղի ունեցան մեծ փոփոխություններ Հայաստանի շուրջ, ու նաև հաշվի առնելով այդ փոփոխությունների դինամիկան՝ մենք որոշ ժամանակ սպասել ենք։ Որոշակի հստակեցումներից հետո որոշել ենք ունենալ ազգային անվտանգության նոր ռազմավարություն։ Հանձաժողովի աշխատանքների մեկնարկը կարելի է համարել տրված։ Աշխատանքային հանդիպումները շատ շուտով կսկսենք, քննարկվում են հարմար ժամկետներ։ Ամբողջ գործընթացը լինելու է հրապարակային։ Ռազմավարության ձևավորման աշխատանքների մասին հանրությունն անպայման տեղյակ կլինի»,- ասաց Գրիգորյանը։ 

Հայերեն العربية Español ქართული Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն