Քաղաքականություն

Իտալիայի Սենատը բանաձև է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անելով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Սենատը բանաձև է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անելով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին

Իտալիայի Սենատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին բանաձև է ընդունվել։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ 

«Իտալիայի Սենատում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը փետրվարի 19-ի երեկոյան միաձայն ընդունվեց Իտալիայի Սենատի կողմից: Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, ուժեղացնել հանձնառությունը՝ հորդորելու երկու երկրներին ապագայում հրաժարվելու ուժի կիրառումից և պահպանելու խաղաղ, կառուցողական և բաց դիվանագիտական երկխոսություն, առարկայական կերպով աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը՝ նպաստելով դրանում վստահության ամրապնդմանը, որդեգրել տնտեսական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետ ինտենսիվ և հավասարակշռված տնտեսական հարաբերությունների հասնելուն»,- հայտնեցին դեսպանությունից։

480449025_625937820026177_3322395726819495998_n.jpg

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում