Ավստրալիայում շուրջ 160 մանր կետ հայտնվել է Թասմանիայի լողափին

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Թասմանիայի նահանգի արևմտյան ափի հեռավոր հատվածներից մեկում 157 մանր կետ հայտնվել է լողափին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թասմանիայի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դեպարտամենտը։

The Australian պարբերականի տեղեկացմամբ՝ Թասմանիայի զբոսայգիների և վայրի բնության ծառայության պատասխանատու Բրենդոն Քլարկը նշել է, որ կետերը լողափում են եղել 24-ից 48 ժամ, ընդ որում նրանցից 90-ը դեռ ողջ էին փետրվարի 19-ի առավոտվա դրությամբ: Հավանական է, որ կենդանիներից մոտ 60-ն անկել են։

Նա նաև նշել է, որ կետերի տեղափոխումը դժվար կլինի տեղանքի անմատչելիության պատճառով՝ հավելելով, որ դժվարություններ կան նաև տեխնիկայի տեղափոխման հարցում:

Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով են կենդանիները հայտնվել ափին։

Քլարկը նաև նշել է, որ նմանատիպ դեպք վերջին 50 տարվա ընթացքում գրանցվել է առաջին անգամ:

Հայերեն

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին