Հայաստանի պատմության թանգարանը հարստացավ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի արժեքավոր առարկաներով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն համալրվեց բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի արժեքավոր առարկաներով։ Առարկաների թվում են այնպիսի բարձրարժեք նմուշներ, ինչպիսիք են Ք. Ա. 3-րդ հազարամյակի ծիսական կացինը, Ք. Ա. 15-13-րդ դարերի սակրեր, Ք. Ա. 12-11-րդ դարերով թվագրվող դաշույններ և այլ իրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արժեքավոր առարկաները թանգարանին փոխանցեցին ճարտարապետ Աղասի Կնթեխցյանը և Հեռուստատեսության ու ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ, «PARADIS» ընկերության տնօրենների խորհրդի նախագահող Գևորգ Ներսիսյանը։

Փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ բոլոր մշակութային արժեքները անգնահատելի են ու անգին։ «Նմուշները մեր նվիրատուներն իրենց միջոցներով են գնել ու մեզ փոխանցել, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Կարծում եմ՝ այդ քայլը կարող է վարակիչ լինել մեր շատ հայրենակիցների համար, որովհետև սա նաև հայրենասիրական ակտ է»,-ասաց նա։

Պողոսյանն ընդգծեց՝ մտադիր են թանգարանում բացել նվիրատվությունների ժամանակավոր սրահ, որտեղ հանրության համար հասանելի կդարձնեն թանգարան մուտք գործող նմուշները, հավաքածուները։ «Դրա համար որոշակի ժամանակ է պետք. Պետք է հետազոտություն արվի, բացատրական տեքստային տարբեր մեկնաբանություններ լինեն  ցուցանմուշների շուրջ, որպեսզի կարողանանք հնարավորինս լավ ներկայացնել դրանք»,-նշեց թանգարանի տնօրենը։

Աղասի Կնթեխցյանը ճարտարապետ է, կինը՝ դիզայներ։ Տարբեր նախագծեր իրականացնելիս միշտ փորձում են հայկականություն հաղորդել դրանց։ «Երբեմն շատ ժամանակ եմ անցկացնում Վերնիսաժում և փորձում հետաքրքիր իրեր գտնել։ Մի անգամ ինձ հարցրին արդյոք հետաքրքրվա՞ծ եմ հին իրերով, պատասխանեցի՝ այո։ Ինձ ցույց տվեցին այս առարկաները։ Հայրս և պատմաբան Կոնստանտին Խուդավերդյանն ընկերներ էին։ Խուդավերդյանի «Հայկի սերունդները» գրքում  նկարագրված են այս իրերի ֆորմաները, ուստի երբ տեսա նմուշները, խնդրեցի ոչ ոքի չվաճառել, ոչ ոքի ցույց չտալ»,-պատմեց ճարտարապետը։

Նմուշները ձեռք բերեցուց հետո որոշել են ուղարկել Հայաստանի պատմության թանգարան։ Պարզվել է՝ առարկաներն իսկապես արժեքավոր են, ինչի արդյունքում Աղասի Կնթեխցյանն ու Գևորգ Ներսիսյանը որոշել են դրանք փոխանցել թանգարանին։

Հայերեն العربية Русский Türkçe

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները