Մարզեր

Գյումրիում տրանսպորտի թանկացում չի նախատեսվում

1 րոպեի ընթերցում

Գյումրիում տրանսպորտի թանկացում չի նախատեսվում

Գյումրիում տրանսպորտի թանկացում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: «Կարծում եմ, որ առաջիկա տարիներին տրանսպորտի թանկացում Գյումրիում չի լինի։ Մինչև Գյումրիում մարդկանց կենսամակարդակը չբարձրանա, գյումրեցին չսկսի լավ ապրել, մանկապարտեզներում ու սպորտդպրոցներում չլինի համապատասխան ջերմաստիճան, կարծում եմ դա ճիշտ չի լինի, և ոչ ոք իրավունք չունի ավելին պահանջելու»,-նշեց Սարիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրիի համայնքապետարանում այս պահին առաջնահերթ խնդիր են համարում հանրային տրանսպորտի բարեփոխումը։  

«Նախատեսում ենք, որ Գյումրիի կանգառներում փակցված լինեն հստակ երթուղիները՝ ժամային գրաֆիկներով, առայժմ թղթային տարբերակով, քանի որ այս պահին գումարի սղության պատճառով հնարավորություն չունենք պատվիրելու էլեկտրոնային տարբերակները։ Այս ամենը վերջացնելուց հետո նոր երթուղային տաքսիները կսկսեն այդ գրաֆիկով աշխատել»,-նշեց Սարիկ Մինասյանը՝ խոստանալով, որ ներքաղաքային տրանսպորտն աշխատելու է մինչև ժամը 21։30: 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում