Սպորտ

Մեկնարկում են ՉԼ փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում են ՉԼ փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միլան»-ը սեփական հարկի տակ կընդունի «Ֆեյենորդ»-ին (ժամը` 21:45-ին): Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Ֆեյենորդ»-ը:

Երևանի ժամանակով կեսգիշերին «Ատալանտա»-ն կմրցի «Բրյուգե»-ի (առաջին խաղում հաղթել է «Բրյուգե»-ն), «Բավարիա»-ն` «Սելթիկ»-ի (առաջին խաղում հաղթել է «Բավարիա»-ն), «Բենֆիկա»-ն` «Մոնակո»-ի հետ (առաջին խաղում հաղթել է «Բենֆիկա»-ն):

Չեմպիոնների լիգայի մյուս հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում