Հռոմի պապն առայժմ հիվանդանոցում կմնա. Վատիկան

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական պատկերը բարդ է, նա կմնա հիվանդանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Վերջին օրերին և այսօր անցկացված թեստերի արդյունքները հայտնաբերել են շնչուղիների պոլիմիկրոբային վարակ, ինչը հանգեցրել է թերապիայի հետագա փոփոխության: Անցկացված բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս բարդ կլինիկական պատկեր, որը կպահանջի համապատասխան հիվանդանոցային բուժում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 14-ին ունկնդրության ավարտից հետո 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli հիվանդանոց՝ հետազոտվելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Քահանայապետի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են մինչև փետրվարի 17-ը:

Ավելի վաղ Վատիկանի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հիվանդանոցում լիարժեք հանգիստ են նշանակել, իսկ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել առանձին ցուցանիշների բարելավում։

Փետրվարի սկզբին Վատիկանի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Հռոմի պապը բրոնխիտի պատճառով մասնավոր ունկնդրություններ է անցկացնում Վատիկանի իր նստավայրում։ Հիվանդության պատճառով քահանայապետը չի ավարտել իր հրապարակային ելույթները, և խոսքը փոխանցել է Վատիկանի պետքարտուղարության աշխատակցին։ Իտալական լրատվամիջոցները փետրվարի 15-ին հաղորդել են, որ հիվանդանոց դիմելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վատիկանում բուժումն արդյունք չի տվել: Պապի մերձավորները հայտնել են, որ նրա վիճակն անհանգստության տեղիք չի տալիս։

Հայերեն English Français Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան