Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը տոնում է ծննդյան օրը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը տոնում է ծննդյան օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոն Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականին` Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքում:
Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր է (2018, 2019), Եվրոպայի առաջնություններին ոսկե մեդալակիր է դարձել 2017 և 2019 թվականներին:
Մարտիրոսյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, 2021 թվականին դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:
«Արմենպրես»-ը շնորհավորում է հայ ծանրորդին` նորանոր հաջողություններ մաղթելով գալիք բոլոր մրցաշարերում: