Սպորտ

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով զիջել է «Յուվենտուս»-ին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով զիջել է «Յուվենտուս»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Յուվենտուս»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղում «Յուվենտուս»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ծեր սինյորա»-ի միակ գոլը 74-րդ րոպեին խփեց  Շիկու Կոնսեյսաուն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 80-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ հորիզոնականում` հավաքած 54 միավորով: Առաջին տեղում 56 միավորով «Նապոլի»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում