«Փյունիկ»-ի նոր ղեկավարությունը հանդիպել է ՀՖՖ-ի ղեկավար կազմի հետ
1 րոպեի ընթերցում

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը հանդիպել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ։
Այս շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվել ենք համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ միավորվելով ընդհանուր տեսլականի շուրջ։
Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի»: