Իրանն ԱՄՆ-ի առավելագույն ճնշման արշավին հակազդելու ծրագիր ունի․ Մոհաջերանի

2 րոպեի ընթերցում

Թեհրանն «ակտիվ ծրագիր» ունի՝ հակազդելու Վաշինգտոնի՝ Իրանի դեմ ուղղված «առավելագույն ճնշման» արշավին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման արշավը «ոչ մի տեղ չի հասնի»՝ ավելացնելով, որ Իրանը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը նման քաղաքականություն կընդունի Իսլամական Հանրապետության հանդեպ։

«Իրանի նախագահի վարչակազմը տնտեսությունը խթանելու ակտիվ ծրագիր ունի։ Այս դժվարին պայմանները մենք կհաղթահարենք ժողովրդի աջակցությամբ»,- մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերում իրանական Mehr գործակալությունը։

«Մասնավոր հատվածը և արդյունաբերությունը շատ ավելի լավ վիճակում են, քան նախորդ տասնամյակներում… Գիտելիքահենք մեր ընկերությունները շատ ակտիվ են», - նշել է նա՝ հավելելով, որ Փեզեշքիանի կառավարության ուշադրության կենտրոնում են մասնավոր հատվածի և ներքին հնարավորությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները՝ որպես առավելագույն ճնշման քաղաքականության ազդեցությունը չեզոքացնելու ռազմավարություն։

Մամուլի խոսնակը նաև մատնանշել է, որ իրանցիները պատրաստ են բանակցությունների, բայց միևնույն ժամանակ նրանք չեն տրվի բուլինգի։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կվերականգնի «առավելագույն ճնշման» արշավն Իրանի դեմ, որը նա իրականացրել էր Իրանի վրա իր պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2018 թվականի մայիսին դուրս գալով իրանական միջուկային համաձայնագրից, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ)։

Իրան

Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

Հայերեն Русский

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Ստուբը հնարավոր է համարել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հանդիպումը մեկ-երկու շաբաթից

Պետական պաշտոնյաների վարձատրության փոփոխությունների քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Թուրքիան դատապարտել է Էրդողանի հասցեին Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը

Պետք է խոսել մեր վերքերի մասին, ոչ թե առևտուր անել դրանց վրա. Դրամատիկական թատրոնի բեմում «Ես ո՞ւմ եմ նման» ներկայացումն էր

COP31-ի շրջանակներում Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում