ԱՄՆ-ում արհմիությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին USAID-ն փակելու պատճառով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ դիվանագիտական ծառայության կազմակերպությունները և պետական ծառայողների ֆեդերացիան Կոլումբիայի շրջանի դատարան հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով արգելափակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակելու Սպիտակ տան փորձերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը։

Հայցվորները պնդում են, որ Թրամփը մի շարք «հակասահմանադրական և անօրինական գործողություններ է կատարել»։

«Այդ գործողությունները հանգեցրել են գլոբալ հումանիտար ճգնաժամի՝ կտրուկ դադարեցնելով USAID-ի աշխատակիցների, դրամաշնորհառուների և կապալառուների կարևոր աշխատանքը: Դրանք արժեցել են հազարավոր ամերիկացիների աշխատատեղեր և սպառնալիքի տակ դրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը», - ասվում է հայցի մեջ:

Ինչպես հայտարարում են արհմիությունները, ԱՄՆ Կոնգրեսը միակ կազմակերպությունն է, որն օժտված է USAID-ն վերացնելու լիազորություններով:

Հայցվորները խնդրում են դատարանին անօրինական ճանաչել Թրամփի վարչակազմի կողմից ընդունված միջոցառումները և հրաման արձակել՝ նախագահի վարչակազմից պահանջելով «դադարեցնել USAID-ի գործունեության փակմանն ուղղված՝ Կոնգրեսի կողմից չարտոնված գործողությունները»:

Մասնավորապես, հայցում պահանջվում է ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրենի անկախ պաշտոնակատարի նշանակում, գործակալության շենքերի վերաբացում, դրա համակարգերի և վեբ էջերի վերականգնում, բոլոր դրամաշնորհների և պայմանագրերի վերսկսում, լրացուցիչ աշխատողների վարչական արձակուրդի դադարեցում, ինչպես նաև աշխատանքից ազատման ծանուցումների և պարտադիր հեռացման վերաբերյալ հրամանների չեղարկում:

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին։ Փետրվարի 3-ին USAID-ի պաշտոնյաներին արձակուրդ են ուղարկել Իլոն Մասկի կողմից ղեկավարվող Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) աշխատակիցներին գաղտնի տվյալների հասանելիություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով:

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Թրամփի վարչակազմը կրճատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անձնակազմի թիվը՝ ավելի քան 10 000-ից հասցնելով 300-ի։

Միացյալ Նահանգներ

Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում USAID-ի 10 000 աշխատակիցներից կպահի միայն 294-ին. Reuters

 

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը