Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ Փետրվարի 6-ին, ժամը 11։24-ից սկսած ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոց և 771 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: 

Հայերեն