Միացյալ Նահանգներ

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել հրամանագիր, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը փետրվարի 6-ին կստորագրի հրամանագիր, որով նախատեսվում է ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք աջակցում են ՄՔԴ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ նրա դաշնակիցների դեմ հետաքննությունների անցկացմանը։

Պատժամիջոցների սպառնալիքը ՄՔԴ-ի դեմ առաջացել է այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերին դատարանը ձերբակալման օրդեր էր տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ՝ Գազայում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների գործով։

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Թրամփի վարչակազմը կոշտ միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը միջազգային իրավական հարթակներում։

 

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին