Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

3 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World և World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ 

World և World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երևանում, Դուբայում և աշխարհի ավելի քան 100 օդանավակայաններում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World  Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։ 

Աշխարհի ավելի քան  1500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել  Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։ 

 Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց  SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչև 3 ԳԲ  (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։

Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկներ՝ զեղչերի, նվերների տեսքով,  սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգևատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգևներ (cashback) են ստանում  գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքէջում և տեսնել ընձեռվող հնարավորությունները։ Գործում է նաև Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

Հավելենք, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի  հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber և Telegram սոցիալական ցանցերի միջոցով։ Միջազգային անձնական օգնականի ծառայությունը  ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այ­­­­լն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերեն լեզվով։ Ֆասթ Բանկի պրեմիում դասի World և World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումն ուղարկել է ԱՄՆ-ի հետ սահման

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա

ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Իրանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար․ դեսպան Սոբհանի

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը