Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում 81 տարեկանում ծանր հիվանդությունից վախճանվել է երկրի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հատուկ հայտնում է Welt թերթը՝ նշելով, որ Քյոլերը երկրի բարձրագույն պետական ​​պաշտոնը զբաղեցրել է 2004-2010 թվականներին:

«Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, 81 տարեկան հասակում կարճատև, բայց ծանր հիվանդությունից հետո մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը»,- գրել է պարբերականը՝ վկայակոչելով դաշնային նախագահի գրասենյակը:

Քյոլերը պետության ղեկավար էր ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին և վերընտրվել էր 2009 թվականին: Հաջորդ տարվա մայիսին հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) արտասահմանյան առաքելությունները պաշտպանում են Գերմանիայի տնտեսական շահերը։ 

«Կարող ենք միայն խորապես երախտապարտ լինել, որ մեզ հաջողվեց Հորսթ Քյոլերին տեսնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 9-րդ դաշնային նախագահի կարգավիճակով: Նա շատ բան է տվել այս երկրին»,- նշել է Գերմանիայի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ նախկին նախագահի այրի Եվա Լուիզա Քյոլերին ուղղված ցավակցական նամակում:

Շտայնմայերը նշել է նաև, որ 2004 թվականին պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու պահին Քյոլերը գրեթե անհայտ էր լայն հասարակությանը, սակայն արագորեն մեծ ճանաչում և համակրանք ձեռք բերեց: 

Հայերեն English Français Русский

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

Օֆլա՞յն, թե՞ օնլայն՝ այս է խնդիրը

Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնի հետ

Իրանում ԱՄՆ-ին «իսկական դժոխքով» են սպառնացել ցամաքային գործողության դեպքում

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր

ԿԸՀ-ն վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը