ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով քննարկմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին. քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության մշակման կարևորությունը։ 

Նախարարի խոսքով, փաստաթղթի մշակմանը զուգահեռ, իրականացվում են նաև մասնագիտական ուսուցման, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են նպաստելու «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխանակմանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Վերջիններս նաև միտված են աջակցելու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ օգնելով նրանց ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտացնելով աշխատանքի ձեռքբերման գործընթացը:

«ՀՀ զբաղվածության ռազմավարության առաջնային նպատակներից մեկը 18-29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է՝ հմտությունների շարունակական զարգացման, հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով: Այս նպատակին հասնելու համար մենք կարևորում ենք արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական ​​կողմնորոշման և կարիերայի կառավարման հմտությունների զարգացումը, ինչպես նաև անհրաժեշտ խթանների ստեղծումը՝ երիտասարդներին աշխատաշուկա ներգրավելու և նրանց մրցակցային կարողությունները շարունակաբար զարգացնելու համար»,- ասել է նախարար Մկրտչյանը։

Իրականացվող բարեփոխումների հիմքում Նարեկ Մկրտչյանը շեշտել է նաև սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը. նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը միացել է Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային, և շարունակում է ակտիվ ու արդյունավետ համագործակցել սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ։  

Քննարկման ընթացքում բանախոսն ընդգծել է նաև աշխատանքային հարաբերությունների ճկուն մեխանիզմների ներդրման և «աշխատանք-կյանք» հավասարակշռության ապահովման կարևորությունը՝ մանրամասնելով հեռավար աշխատանքի կարգավորումների, աշխատանքային ժամերի կրճատման և նախատեսվող այլ աշխատանքների մասին։  

Հայերեն العربية

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում