Իրավունք

Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվել է ևս երեք ամսով

1 րոպեի ընթերցում

Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվել է ևս երեք ամսով

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկարաձգել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երեք ամսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արզումանյանն անազատության մեջ է 2022 թվականի օգոստոսի 30-ից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ 

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Արզումանյանը անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ 

Մեղադրանքի մեկ այլ դրվագ վերաբերում է պատերազմի ընթացքում «Արեգա» ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում