Հայաստան

Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա

2 րոպեի ընթերցում

Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա

Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Կակաոյի ծայրահեղ դեֆիցիտը հանգեցրել է գների շեշտակի բարձրացման:

2024 թ-ի տարեվերջի տվյալներով կակաոն պատմության մեջ ամենաբարձր գինն է գրանցել: Վերջին 2 տարում կակաոյի 1 տոննայի գինը ավելի քան 5 անգամ բարձրացել է՝ 2 200 ԱՄՆ դոլարից դառնալով 12 000 ԱՄՆ դոլար:

Ըստ փորձագիտական հաշվարկների, առաջիկա 1 տարվա ընթացքում շոկոլադի արժեքն ավելի քան 100 տոկոսով կբարձրանա: Եվրոպական և ամերիկյան հրուշակեղեն արտադրող խոշոր ընկերություններն արդեն բարձրացրել են իրենց շոկոլադի գները ավելի քան 20 տոկոսով, չի բացառվում, որ այս տարի կրկին կլինեն թանկացումներ:

Բիզնեսը կառավարելի դարձնելու համար ընկերություններից յուրաքանչյուրը դիմում է տարբեր քայլերի: Մի մասը պատրաստվում է արտադրատեսակների մեջ կակաոյի պարունակությունը նվազեցնել, մյուսները խոստովանել են, որ կակաոյի փոխարեն հնարավոր է այլ բաղադրիչներ օգտագործեն կամ գինը թողնեն նույնը, սակայն հատային վաճառվող շոկոլադի չափը փոքրացնեն: Շոկոլադասերներին նոր փորձություն է սպասվում: Սպառողը պետք է հնարավորինս ուշադիր լինի, քանի որ անբարեխիղճ շատ արտադրողներ կակաոյի անվան տակ կարտադրեն արմավի յուղով և այլ փոխարինող բաղադրիչներով շոկոլադներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում