Լինելով ծագումով հայ՝ հայերեն չեն խոսում, չեն կարդում, հայկական ավանդույթով չեն ապրում. վարչապետը խոսել է արտագաղթի դրսևորումների մասին

3 րոպեի ընթերցում

Հայ կմնա նա, ով Հայաստանի Հանրապետությունը կհամարի իր հայրենիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով սփյուռքի վերաբերյալ հարցին:

«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է: Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ–ում, և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան Հայաստանից դուրս: Իմ ընկալմամբ՝ նրանք, ովքեր էթնիկ հայ են, սակայն չունեն Հայաստանի քաղաքացիություն, սփյուռք են»,–ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ 21–րդ դարում մարդը կարող է 2 ամիս ապրել, օրինակ, Շվեյցարիայում, 3 ամիս՝ ԱՄՆ–ում, 3 ամիս՝ Հայաստանում, և այսպես շարունակ: Ըստ Փաշինյանի՝ միջնաժակետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու:

Վարչապետն ընդգծեց՝ շատ է խոսվում Հայաստանից արտագաղթի մասին, սակայն չի խոսվում սփյուռքից «արտագաղթի» մասին: 

«Սփյուռքից ավելի մեծ «արտագաղթ» կա ու միշտ եղել է, քան ՀՀ–ից: Սփյուռքից «արտագաղթն» այն է, երբ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, չի կարդում, հայկական ավանդույթով չի ապրում, մի X պահի թեկուզ ազգանունը պահում է, սակայն ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ. դա արտագաղթ է: ՀՀ–ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ «արտագաղթը» կա սփյուռքից»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ օրինակ, 50 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը ազգային կազմակերպություններից որևէ մեկի հետ աֆիլացված էր՝ կլինեն կուսակցությունները, թե Հայ առաքելական եկեղեցին և այլ կազմակերպություններ: 

«Այսօր սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ: Ես հետազոտություն չեմ արել, կարող է լինել 80 տոկոսը: Բայց մոտավոր պատկերացումը սա է: Մենք այսօր սփյուռքը կորցնում ենք: Եվ սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է և մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք սփյուռք չենք ունենա»,–նշեց նա՝ հավելելով՝ սփյուռք կմնա, հայ կմնա նա, ով ՀՀ–ն կհամարի իր հայրենիքը:

Հայերեն Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր