Ինչ փոփոխություններ է առաջարկվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 33:

Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ  լիագումար նիստում  ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթներին, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման պայմաններին առնչվող դրույթներ։

 

Ներկայացված են նաև տեխնիկական մի շարք կարևոր փոփոխություններ, որոնցով նոր լիազորություններ են սահմանում վերահսկող Կարգավորող պետական մարմնի համար և ոչ միայն։

 

Մանրամասնելով կատարված փոփոխությունները՝  Մխիթար Հայրապետյանը նշել է, որ գործող Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:

 

Նոր փոփոխություններով առաջարկվում է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնելով նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:

 

Բացի այդ, նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:

 

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե՝ խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

 

Նախագծով առաջարկվում է լրացնել Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցման պայման, եթե Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողի կողմից իրականացվել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում:

 

Նշված կարգավորմամբ, եթե Հեռարձակողը, տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու ժամանակահատվածում՝ մինչև 30 օր, իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում, ապա վերջինիս Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:  

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև Կարգավորող մարմնին վերապահված գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Եթե գործող օրենքով սահմանված է, որ ստանդարտները ՀՀ կառավարությունը պետք է սահմանի, այսուհետև օրենքով կամրագրվի, որ այն վերապահվելու է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամիսներ շարունակ ՀՌՀ-ի և ԱԺ գործընկերների հետ քննարկումներ է ունեցել նոր փաթեթով օրենքում բովանդակային փոփոխություններ անելու համար և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին փաթեթը կվերջնականացվի և կներկայացվի ԱԺ։

 

Օրինագծի շուրջ նախարարին հարցեր են ուղղել պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Լիլիթ Գալստյանը, Գեղամ Նազարյանը և Սիսակ Գաբրիելյանը, որոնց տրվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

 

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Տեղի է ունեցած մտքերի փոխանակման ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Նազարյանը, Զարուհի Բաթոյանը, Արթուր Հովհաննիսյանը։

Նախագծով առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն օրենքում տեղ գտած տարընկալումները և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

Ներկայացված օրինագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ