Défis Humanitaires մարդասիրական կազմակերպությունը Հայաստան է բերել ֆրանկոֆոն 2700 գիրք

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնի հովանու ներքո Défis Humanitaires մարդասիրական կազմակերպությունը Հայաստան է բերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականություն՝ 2700 գիրք։ Գրքերն ուսանողների համար են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է Syndicat National de l’Edition-ի և մի շարք հրատարակչությունների, ինչպես նաև SPFA կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

«Հայաստանում այսօր մեծանում է ֆրանսերեն սովորող աշակերտների և ուսանողների թիվը, բայց, եթե  դասական գրականության գրքերը նրանց սովորաբար հասանելի են, ապա այլ է ժամանակակից ֆրանկոֆոն գրականության դեպքում: Մենք դա բացահայտեցինք Défis Humanitaires (www.defishumanitaires.com) կազմակերպության՝ Հայաստան կատարած առաքելությունների ժամանակ 2022-ի փետրվարին և 2023-ի դեկտեմբերին: Այնուհետև նպատակ դրեցինք գրքերով համալրել Հայաստանի 11 շրջանի 76 հաստատության գրադարանները: Մեզ համար սա մշակութային, ֆրանկոֆոն ու մարդասիրական նախաձեռնություն է»,-կիսվում է կազմակերպության հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ Սիլվեն Տեսոնն աջակցել է իրենց և համաձայնել իր հովանու տակ առնել նախաձեռնությունը։ Աջակիցներից է նաև  Syndicat National de l’Edition-ի (SNE) նախագահ Վենսան  Մոնտանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության օգնությամբ ստեղծվել է տարբեր տարիքային խմբերին հարմարեցված գրքերի ընտրանի՝ 6-ից 18 տարեկանների համար, և SNE-ի կողմից ուղերձ է հղվել Ֆրանսիայի հրատարակչություններին:

Մոտ տասներկու հրատարակչություն դրական է արձագանքել և  ուղարկել է 2700 նոր գիրք։ Օվերն Ռոն-Ալպեր շրջանը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերել:

Գրքերը հունվարի 20-ին հասել են Հայաստան։ Երևան է եկել նաև պատվիրակությունը, որի կազմում են Սիլվեն Տեսոնը (գրող), Վենսան Մոնտանը (SNE-ի նախագահ),  Ալիքս Մոնտանը, Ռենո Լեֆեբվրը (SNE-ի տնօրեն), Անտուան ​​Ագուջյանը (լուսանկարիչ) և Ալեն Բուանեն (Défis Humanitaires-ի նախագահ):

Հունվարի 20-ին պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել, այնուհետև հանդիպել է մշակույթի փոխնախարարի հետ։ Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպելու է Հայաստանում գրահրատարակչության ներկայացուցիչների հետ։

Այնուհետև հանդիպումներ կլինեն ուսուցիչների, աշակերտների և ուսանողների հետ (որոնցից ոմանք բռնի տեղահանվածներ են Լեռնային Ղարաբաղից կամ որ նույնն է՝ Արցախից) SPFA կազմակերպության ֆրանկոֆոն երկու կենտրոններում՝ Երևանում և Գորիսում, ծրագրի մեկնարկը տալու և գրքերի առաջին արկղերը հանձնելու համար Տեղում կգնահատվի հումանիտար գործողության հնարավոր հետագա ընթացքը: 

 

Հայերեն Français

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը