Քաղաքականություն

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ

Հայաստանն ու Եվրամիությունը գրեթե վերջնականացրել են բանակցությունները առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ 

«Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ արդյունքները ներկայացնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։ 

2024 թվականի սեպտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը միտված է ընդլայնելու համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում