Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին

2 րոպեի ընթերցում

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել  հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asbarez-ը։ 

«Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ Դատական գործընթացներում միջազգային դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է ադրբեջանական դատական համակարգին պատասխանատվության ենթարկելու առումով այն բանի համար, ինչ ակնկալվում է, որ տեղի է ունենալու փակ և գաղտնի դատական գործընթացների ժամանակ»,-ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվում դատական պրոցեսներ են սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, իսկ այնուհետև ռազմական ագրեսիայի հետևանքով, երբ 120 հազար հայեր ստիպված էին փախչել Հայաստան։ 

Դատական գործընթացներին հետևելու համար ադրբեջանական վիզայի սպասող միջազգային դիտորդների թվում են Espacio para la Memoria ինստիտուտի տնօրեն Անա Մարիա Կարեագան, Արգենտինայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կլաուդիա Վիվիանա Ռոկան, իրավաբան և մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Բուենոս Այրեսի քրեական դատարանի նախկին զեկուցող Իռեն Վիկտորիա Մասիմինոն, քրեական իրավունքի մասնագետ Ավի Սինգհը։ 

Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս մասնագետները վիզա ստանան և ապահովվի նրանց անվտանգությունը այցի ընթացքում։ 

Հայերեն العربية English Français Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին