Պապիկյանը լիահույս է, որ 2025–ին ավելի կամրանա հայ–ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում

3 րոպեի ընթերցում

Պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին: 

Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին:

«Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունն ըստ էության չի փոխվում նոր փաստաթղթից: Այն, ինչ ունենք արդեն փաստագրված, դրա շրջանակներում է շարունակվելու մեր համագործակցությունը: Մեր համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում: Մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել»,–ասաց նախարարը:

Պապիկյանը հիշեցրեց՝ վերջին տարիներին շարունակվում են զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, համագործակցությունը՝ խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի, նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման շրջանակներում:

«Եվ մենք գոհ ենք  այդ համագործակցությունից: Կարծում եմ՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա: Լիահույս ենք, որ 2024թ ձեռքբերումները 2025–ին կշարունակվեն, կավելանան, և մեր համագործակցությունն ավելի կամրանա»,–ասաց Պապիկյանը: 

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:

 

 

 

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը