Ժողովրդավարական պետություններում դատական համակարգը վճռորոշ դեր է խաղում. Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ արդարադատությունն ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը հիմնարար նշանակություն ունեն երկրի զարգացման և կայունության համար։ Նախագահի խոսքով՝ ժողովրդավարական պետություններում դատական համակարգը վճռորոշ դեր է խաղում ինչպես հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից երկրի դերի ընկալման մեջ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրականացված բարեփոխումներն ունենալու են շարունակական բնույթ, իսկ ավելի անկախ, վստահելի և թափանցիկ դատական համակարգ ձևավորելու նպատակներն անպայման կկատարվեն։

«Մենք հաստատապես իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները: Հանրային վստահությունը բարձրացնելու համար որևէ ջանք չենք խնայի։ Թեև մենք մեր աշխատանքն անում ենք, հանրությունն ամբողջությամբ տեղյակ չէ, թե դատական իշխանությունում ինչպես են գործում համակարգերը։ Իհարկե, ամբողջությամբ չի կարող բաց լինել, բայց ընդհանուր հնարավոր առավելագույն չափի թափանցիկությունը հանրային վստահության ավելի բարձր մակարդակ կստեղծի»,- նշել է նա։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգի բարեփոխումների, դրանց ընթացքի ու արդյունավետության, ինչպես նաև համակարգի թափանցիկության, անկախության և հանրային վստահության բարձրացման ուղիների շուրջ։

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն