Կենտրոն համայնքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց

4 րոպեի ընթերցում

Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ա.Կ.-ն Հ.Ա.-ի օժանդակությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, անշարժ գույքերի սեփականատերեր Ա.Մ.-ից և Թ.Մ.-ից, Աշ.Մ.-ից և Գ.Կ.-ից, Ա.Կ.-ից, Վ.Ն.-ից, Ա.Ա.-ից և Ա.Ն.-ից, Վ.Հ.-ից և Հ.Ա.-ից, Հ.Ղ.-ից և Լ.Մ.-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք և դրամական միջոցներ, ինչպես նաև օգտագործել է իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

ՔԿ-ից հիշեցնում են, որ 2001 թվականի հուլիսի 16-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման գոտին` 82 հազար 700 քմ մակերեսով: Պետության կարիքների համար օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա էին դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող՝ վերոնշյալ անձանց պատկանող գույքերը: 

Վերոնշյալ փողոցներին հարող հատվածից 82 հազար 700 քմ մակերեսով հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել էր Ա.Կ.-ի ընկերությանը: Ա.Կ.-ն անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման նպատակով իր նախաձեռնությամբ պայմանագրեր է կնքել իր մտերիմ Հ.Ա.-ին պատկանող՝ անշարժ գույքերի գնահատում իրականացնող ընկերության հետ: Ա.Կ.-ն Հ.Ա.-ին պատվիրել է վերոնշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով և կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ: 

Արդյունքում, 2005-2008 թվականների ընթացքում կազմվել և ստորագրվել են բովանդակությամբ կեղծ՝ գնահատման 6 հաշվետվություններ, որոնք Հ.Ա.-ն վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել իր ընկերության կնիքով և առձեռն տրամադրել Ա.Կ.-ին՝ այդպիսով օժանդակելով Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն:

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալ Ա.Կ.-ի կողմից 666 միլիոն 765 հազար դրամը վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում