Գիտություն

Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ

1 րոպեի ընթերցում

Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության  միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ:

«ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ - ԻՀ ԱՀԽ - 2024» միջազգային մրցույթում  երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում