Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրված Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաներն ուսումը շարունակում են ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնում

3 րոպեի ընթերցում

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր հարկի տակ է ընդունել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրված  Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը:

«Ընդառաջելով Հովնան Սրբազանի (Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք․ Տերտերյան-խմբ.) խնդրանքին՝ ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն իր դռները լայն բացեց, որպեսզի շուրջ 200 աշակերտ ապահով շարունակի ուսումը»,- նշեց նա:

Հարցին ի պատասխան՝ մշակութային գործունեությամբ զբաղվող կենտրոնը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր ուսումնական հաստատություն կդառնա Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի սաների համար, հոգևորականը նկատեց.

«Անշուշտ, կենտրոնն ունի իր ծրագրերն ու միջոցառումները, բայց բոլորս գիտակցում ենք, որ սերունդների դաստիարակությունն առաջնային է: Որքան անհրաժեշտ լինի՝ չպետք է զրկենք մեր զավակներին կրթությունից»:

Հրդեհների հետևանքով զոհերի թիվն այս պահին 25-ն է: Հոգևորականը հաստատեց՝ զոհերի մեջ հայեր չկան, համայնքը մարդկային կորուստներ չունի, բայց կարողություն, տներ կորցրել են։

«Այն ընտանիքները, որոնք կորցրել են իրենց տները, հիմնականում տեղափոխվել են ապահով հյուրանոցներ, ինչպես նաև՝ հասարակական կենտրոններ»,- ընդգծեց նա:

Միացյալ Նահանգներ

Լոս Անջելեսում 25 մարդու կյանք խլած անտառային հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել

Անդրադառնալով հրդեհի բռնկման պատճառի մասին հնարավոր շրջանառվող պաշտոնական վարկածներին՝ հոգևորականը նկատեց՝  պաշտոնական և վերջնական որևիցե հայտարարություն դեռ չի արվում, այս պահին բոլորի ուշադրության կենտրոնում հանրության ապահովությունն է:

«Այս պահին էլ հրշեջ ջոկատներն ակտիվորեն աշխատում են վառվող տարածքներում: Հիմա բոլորին առաջնահերթ հետաքրքրում է մարդկանց անվտանգությունն ու առողջությունը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցը եզրափակեց Տեր Խաժակ քահանա Շահբազյանը:

Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի, ավերվել են հազարավոր տներ և շենքեր, իսկ հրդեհների հասցրած վնասն, ըստ AccuWeather-ի գնահատումների՝ գերազանցել է 250 միլիարդ դոլարը։

Հայերեն English Русский

ՀՀ կառավարության նիստ

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները