Իրան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության  խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը: 

Արա Շահվերդյանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն:  

Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում