Հայ–ամերիկյան մետաղաձուլական գործարանը փետրվար–մարտ ամիսներից կանցնի զանգվածային արտադրության. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ–ամերիկյան ներդրումներով կառուցված մետաղաձուլական գործարանը, որը ի սկզբանե սկսել էր կառուցվել Երասխում, սակայն հետո տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ, փետրվար–մարտ ամիսներից կանցնի զանգվածային արտադրության: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Գործարանը գրեթե պատրաստ է: Մոտ 30–40 մլն դոլար ներդրում են արել: Գործարանն արտադրում է վերջնական արտադրանք: Այն, ինչ ստանում են, բավականին բարձր որակի է: Մտադիր են զանգվածային արդյունաբերական արտադրության անցնել փետրվար–մարտ ամիսներից: Փորձարկումների 90 տոկոսը հաջող է անցել»,- նշեց նախարարը:

Նրա գնահատմամբ՝ դա շատ խոշոր ու կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար, լավագույն ծրագրերից մեկը: Շուտով տեղի կունենա գործարանի պաշտոնական բացումը:

Գործարանն ի սկզբանե սկսել էին կառուցել Երասխում, սակայն Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այնուհետև Ադրբեջանը սկսել էր կրակել գործարանի ուղղությամբ, գործարանի շինարարության վրա աշխատող օտարերկրացիներ էին վիրավորվել: 

2023–ի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում: Գործարանի տեղակայման համար կատարվել էին ուսումնասիրություններ, ընտրվել էր Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։ 

Հայերեն العربية English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը