Սպորտ

Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 11-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն անակնկալ պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցն աշխարհի 41-րդ ռակետ ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Միշելսենն էր:

Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասը զիջեց 4 սեթից հետո` 5:7, 3:6, 6:2, 4:6 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունը  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում