Սպորտ

«Բարսելոնա»-ն հաղթելով «Ռեալ»-ին` 15-րդ անգամ արժանացավ Իսպանիայի Սուպերգավաթին

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հաղթելով «Ռեալ»-ին` 15-րդ անգամ արժանացավ Իսպանիայի Սուպերգավաթին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի այս տարվա հաղթողը կատալոնական «Բարսելոնա»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուպերգավաթի եզրափակիչում մրցեցին Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն:

«Կապտանռնագույններին» հաջողվեց առավելության հասնել 2:5 հաշվով: «Ռեալ»-ի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Ռոդրիգոն, իսկ «Բարսելոնա»-ից աչքի ընկան Լամին Յամալը, Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան ու  Ալեքս Բալդեն: Ռաֆինյան դարձավ դուբլի հեղինակ։ 

«Բարսելոնա»-ն պատմության մեջ 15-րդ անգամ տիրացավ Իսպանիայի Սուպերգավաթին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում