Միացյալ Նահանգներ

Ամերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարություն

3 րոպեի ընթերցում

Ամերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 11ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում համագումարի ընտանիքին, ընկերներին և աջակիցներին, բոլոր տուժածներին ու կանգնած է նրանց կողքին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը: 

Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի:

«Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ արձագանքելու հսկայական հրդեհներին՝ պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»,–ասված է հայտարարությունում: 

Համագումարը ցանկ է ներկայացրել՝ շտապ օգնության աջակցության, ապաստարանի և համայնքային ռեսուրսների մասին տեղեկությունների համար:

Հարցերի կամ աջակցության կարիքի դեպքում կարելի է դիմել Ամերկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի տնօրեն Դավիթ Օջակյանին՝ [email protected] էլ․ հասցեով:

Լոս Անջելեսի շրջանի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն և ռեսուրսներ, ներառյալ ապաստարաններ– https://lacounty.gov/emergency/։

Լոս Անջելես քաղաքի ռեսուրսներ՝ արդի տեղեկատվության համար– emergency.lacity.gov/updates։

Ամերիկյան Կարմիր խաչի ապաստարաններ և աղետների դեպքում աջակցության ծառայություններ– https://www.redcross.org/get-help/disaster-relief-and-recovery-services/find-an-open-shelter.html

FEMA/Աղետներին դեպքում աջակցության ծառայություն.

· Շարունակվող անտառային հրդեհներից տուժած բնակիչները և ձեռնարկությունները կարող են սկսել օգնության համար դիմել www.DisasterAssistance.gov կայքում կամ զանգահարելով 800-621-FEMA (3362) կամ օգտվելով FEMA App հավելվածից:

· Օգնությունը ներառում է տեղահանման աջակցություն մինչև 14 օր՝ օգնելով հոգալ հյուրանոցի ծախսերը նրանց համար, ովքեր ստիպված են տարհանվել, 770 ԱՄՆ դոլար՝ առաջին անհրաժեշտության պարագաների համար և ավելի մեծ ուղղակի դրամաշնորհներ՝ հիմնական ծախսերը, բժշկական կտրոնները, մեքենաների և այլ ծախսեր հոգալու համար: Փոքր բիզնեսի կառավարման ցածր տոկոսադրույքով վարկերը հասանելի են փոքր բիզնեսի սեփականատերերի և բնակիչների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում