Հայաստան

ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը շարունակում է գործել

1 րոպեի ընթերցում

ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը շարունակում է գործել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում շարունակում է գործել ՀՀ վերադարձող  քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը, որի նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պետական աջակցության ծրագրերի Irazekum.am հարթակը։  

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ 

Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ 

Ծրագրի երկրորդ բաղադրիչի հիմնական թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր» էջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում