Սպորտ

Հայաստանի դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանն են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանն են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի 2025 թվականի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Արագավազքում Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը լավագույն արդյունքն են գրանցել նաև դասական և ազատ ոճերում:

Արագավազքի կանանց պայքարում լավագույն եռյակում են Կատյա Գալստյանը, Ռոզա Սիմոնյանը, Անահիտ Մարգարյանը, իսկ տղամարդկանց պայքարում մեդալների են արժանացել Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը և Թադևոս Պողոսյանը:

«Խաղարկվող 18 մեդալներից 14-ին արժանացան Աշոցքի ներկայացուցիչները: Այս տարվա առաջնությունը կազմակերպչական առումով բարձր մակարդակի վրա էր: Ուրախալի էր նաև մեր առավել փոքր տարիքի աղջիկների մասնակցությունը, հատկապես Գյումրիից Ռոզա Սիմոյանի, Աշոցքից Անահիտ Մարգարյանի, Մարգարիտա Կարապետյանի մասնակցությունը: Ֆեդերացիան այժմ առավել մեծ ուշադրություն է դարձնում այս տարիքային խմբի    ներկայացուցիչներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: 

Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը կկայանա հունվարի վերջին օրերին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում