Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը և ընդլայնել հարթակի գործառույթների և հնարավորությունների շրջանակը:

«Մինչ արդիականացումն այս համակարգը սահմանափակում էր Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ քաղաքացիների կողմից պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորությունը: Բացի օգտագործողի համար նոր, ավելի նախընտրելի ինտերֆեյս և ֆունկցիոնալություն ունենալուց նոր կայքը հնարավորություն է տալիս նույնականացնել նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ընդ որում՝ նախկինում գործող նույնականացման տեսակները ևս գործում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Ներկայում առցանց եղանակով գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը նախ պետք է գրանցվի համակարգում՝ օգտագործելով ՀՀ նույնականացման քարտը կամ անցնելով առցանց գրանցման գործընթաց, և լրացնի իր անձնական ու բանկային տվյալները:

Անհրաժեշտ տվյալները տրամադրելուց և հաշվի «ակտիվ» կարգավիճակ ստանալուց հետո ներդրողը կկարողանա շարունակել գանձապետական պարտատոմսերի ձեռքբերման գործընթացը։

Նոր հարթակը նպաստում է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը՝ ներդրողներին առաջարկելով ժամանակակից և հուսալի լուծումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում