Շվեյցարացի պատգամավորը վստահեցնում է, որ Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը միջազգային մակարդակում խուլ արձագանքի կբախվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը վստահեցնում է, որ թեև Բաքվի հորինած և նրա կողմից հնչող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը կարող է օգուտ բերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր երկրի ներսում, այդուհանդերձ, նրա խոսքերը միջազգային մակարդակում «խուլ ականջների կբախվեն» և անարձագանք կմնան։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ խոսելով Բաքվի կողմից արդեն տևական ժամանակ դաշտ նետվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին, որով Բաքուն ցանկանում է նյութականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային պահանջները։ 

«Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից հետո Իլհամ Ալիևին անհրաժեշտ են նոր նարատիվներ՝ արդարացնելու համար իր բռնակալությունը։ Այդ նպատակով նա հորինում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը: Թեև դա կարող է օգուտ բերել նրան իր երկրի ներսում, բայց ես ցանկանում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ  միջազգային մակարդակում նրա խոսքերը խուլ ականջների կբախվեն.»,-նշել է շվեյցարացի պատգամավորը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ գոյություն ունեցող տարածքային պահանջների վերաբերյալ՝ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը ՀՀ վարչապետի հայտարարությունն Արևմուտքին ուղղված զգոնության կոչ համարեց։

«Վարչապետի խոսքերը մեկնաբանում եմ հիմնականում որպես զգոնության կոչ՝ ուղղված Արևմուտքին։ Արցախի պարագայում Արևմուտքը չկարողացավ կանգնեցնել Բաքվի բռնակալին. սա չպետք է կրկնվի: ԵՄ առաքելությունը և Ֆրանսիայի ու մյուսների աջակցության խոստումները չափազանց կարևոր են»,-ընդգծել է շվեյցարացի պատգամավորը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական միության երկրները կլսեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախազգուշական խոսքերը։

Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը նաև տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանից հնչող պահանջների հիմնական նպատակը Հայաստանի ներքին կյանքում ապակայունացնող իրավիճակ ստեղծելն է, ուստի պետք չէ մեծ ուշադրություն դարձնել կամ մեծ արձագանք տալ այդ հայտարարություններին։ 

«Միաժամանակ պարզ է, որ վարչապետը (խմբ․ Հայաստանի վարչապետ) բարդ ճանապարհ է ընտրել։ Հասկանալի է, որ Ադրբեջանի պահանջները մեկ հիմնական նպատակ ունեն՝ Հայաստանում տարաձայնություն սերմանել և ապակայունացնել երկիրը։ Ուստի նա (խմբ․ նկատի է առնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) լավ կանի, որ այս պնդումներին չափազանց արձագանք չտա սեփական երկրում, այլ նախ և առաջ եռանդուն կերպով հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության տարածքն անձեռնմխելի է»,-շեշտել է շվեյցարացի պատգամավորը։ 

Հայերեն العربية English Русский 中文

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար