Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետն ավարտվել է։ Այլևս ոչ մի բնակավայրում ինքնակամ շինությունների հաշվառման համակարգը չի գործում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն, ամփոփելով 2024 թվականի աշխատանքները, նշեց, որ 2024-ը վերջին տարին էր ինքնակամների հաշվառման իմաստով։ 

«Նախորդ տարի այդ աշխատանքներն իրականացվեցին բացառապես գյուղական բնակավայրերում և հաշվառվեց 7 հազար 150 միավոր։ 2022 թվականից սկսած, ընդհանուր առմամբ, հաշվառվել է շուրջ 70 հազար շինություն։ Իհարկե, սա ամբողջական չէ, կլինեն քաղաքացիներ, որոնք ժամկետների մեջ չեն տեղավորվել և բաց են թողել ինքնակամ շինությունները հաշվառելու հնարավորությունը»,-ասաց Սուրեն Թովմասյանը։ 

Նա տեղեկացրեց, որ արդեն ինքնակամ շինությունները հաշվառած անձինք հնարավորություն ունեն դիմել համայնքին դրանք օրինականացնելու համար։ Վերջնական որոշումը կայացնում է համայնքը։ 

«Քանի որ ինքնակամ շինությունները հաշվառելու հնարավորություն այլևս չկա, հետևաբար մեր քաղաքացիներին հորդորում եմ մեծ գումարներ չծախսել, ինքնակամ շինություններ չկառուցել, որովհետև դրանք օրինականացման ենթակա չեն»,-ասաց կադաստրի կոմիտեի ղեկավարը։ 

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres